Ադրբեջանը շարունակում է իր խայտառակ պահվածքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր խայտառակ պահվածքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիությունից զրկելուն և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարևոր աշխատանքը խաթարելուն: Դա անընդունելի է»,- նշել է սենատորը Twitter-ի իր միկրոբլոգում։ Deeply troubled that Azerbaijan continues its…
