Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին
Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին համապատասխան նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի մարդկանց միջև շփումները:…
