Անվճար քաղցկեղի սկրինինգ և բժշկական հետազոտություններ՝ Ախալցխայում

Անվճար քաղցկեղի սկրինինգ և բժշկական հետազոտություններ՝ Ախալցխայում

Մայիսի 20-ին Ախալցխայում կանցկացվեն անվճար բժշկական զննումներ՝ «Հիվանդությունների վաղ հայտնաբերման և սկրինինգի պետական ծրագրի» շրջանակում՝ քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման նպատակով։

Ժամը 11:00-ից մինչև 18:00-ն բժիշկների մասնագիտական խումբը կընդունի բոլոր ցանկացողներին «Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի» շարժական կլինիկայում, որը տեղակայված կլինի Կեցխովելի փողոցում՝ վարչական շենքին հարակից տարածքում։

Ծրագրի շրջանակում կանցկացվեն հետևյալ հետազոտություններն ու զննումները՝

• Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգ՝ 40–70 տարեկան կանանց համար
• Մամոլոգի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուլտրաձայնային հետազոտություն
• Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սկրինինգ
• Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում
• Արյան ճնշման չափում

Այցելություն ամրագրելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

591 44 97 38
591 32 53 42

Նախագիծն իրականացվում է Լ. Սակվարելիձեի անվան Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից՝ Ախալցխայի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և ապահովել ժամանակին ու արդյունավետ բուժում։