Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված ավանդական ջերմ հարաբերություններին, ընդգծել փոխադարձ համագործակցության կարևորությունը և քննարկել հետագա համագործակցության զարգացման հեռանկարները։
