Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոլթերի հետ։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ վերսկսելու երկկողմ հարաբերությունները, «թարմացնելու ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային գծով, որը կկենտրոնանա շոշափելի արդյունքների վրա»։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հատուկ շեշտադրում է կատարվել կապի կարևորության և Վրաստանի դերի վրա Միջին միջանցքում։
