Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև արդյունավետ համագործակցությունը։

«Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը երկխոսության և կառուցողական համագործակցության՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Վրացական կողմը մտահոգություն է հայտնել միջազգային մեխանիզմները քաղաքական դրդապատճառներով օգտագործելու աճող միտման վերաբերյալ և հույս է հայտնել, որ այս պրակտիկան կփոխվի։

Շեշտադրվել է Վրաստանի կառավարության հանձնառությունը հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և օրենքի գերակայության ապահովմանը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», — նշվում է տեղեկատվության մեջ։