Վրաստանից բեռնատարների վարորդները պետք է ներկայացնեն Ռուսաստան մուտք գործելու նպատակի մասին հայտարարություն, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Իրինա Վոլկը նշել է, որ ԱՊՀ երկրներից և Վրաստանից բեռնատարների վարորդները պետք է ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր։
Ռուսական գործակալության ներկայացուցչի խոսքով՝ ԱՊՀ երկրներից և Վրաստանից վարորդները, որոնց համար Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգել է մինչև 180 օր, պետք է Ռուսաստանում մուտք գործելու և մնալու նպատակի մասին հայտարարություն ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ Պետական ծառայությունների պորտալի RuID բջջային հավելվածի միջոցով։
Դիմումը լրացնելիս վարորդները պետք է ներկայացնեն նաև իրենց անձնագրերի և մասնագիտական գործունեությունը հաստատող փաստաթղթերի պատճենները։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 30-ից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ապրիլի 27-ի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մեկ օրացուցային տարվա ընթացքում ԱՊՀ երկրներից և Վրաստանից բեռնատարների վարորդների Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգել է մինչև 180 օր։
