Ախալցխայի մունիցիպալիտետի Խակ գյուղում ընթանում են ճանապարհի շինարարական աշխատանքներ

Ախալցխայի մունիցիպալիտետի Խակ գյուղում ընթանում են ճանապարհի շինարարական աշխատանքներ

Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Խորեն Հովհաննեսյանը և քաղաքապետի տեղակալները ծանոթացան Ախալցխայի մունիցիպալիտետի Խակ գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին։

Ծրագրի շրջանակներում իրականացվում է գյուղի ներքին ճանապարհի կապիտալ վերանորոգում, 1300 մետր երկարությամբ հատվածում կտեղադրվի բետոնե սալահատակ և կտեղադրվեն ջրահեռացման ջրանցքներ։

Ճանապարհային ենթակառուցվածքների նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։