Հանրապետությունում։ Եվ սա կարևոր արձանագրում է այն բանի, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն, և միջազգային ինստիտուտները ներդրողներին հրավիրում են Հայաստանի Հանրապետություն այդ ներդրումներն իրականացնելու, և այդ ներդրումներն արդեն իսկ ընթացքի մեջ են։ Եվ հետևաբար, մեր օրինակը, կարծում եմ, շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիր, առանց նոր հանքեր բացահայտելու, կարող է զրո էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի, ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որը, ըստ էության, առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղության, զարգացման և անվտանգության համար, որովհետև այստեղ կարևոր է շատ նաև անվտանգության գործոնը։ Այն նախագիծը, որը մենք ներկայացնում ենք և որի մասին ես խոսում եմ, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հուսալի ճանապարհ դառնալը, այդ թվում՝ անվտանգության հուսալի գործոն է։ Որովհետև, երբ մենք կդառնանք, և մենք այսօր արդեն դառնում ենք այդպիսին երկիր, որը իր տարածաշրջանում, իր միջավայրում, իր հարևանության հետ, որովհետև սա էլ է շատ կարևոր, որովհետև ասել, որ Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, դա նշանակում է ասել, որ Ադրբեջանով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, Թուրքիայով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ կարճ ճանապարհը։ Որովհետև չի կարող արևելք և արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, անցնել Հայաստանով, բայց չանցնել Թուրքիայով։
Եվ հենց սա է ընկալման փոփոխությունը, որ մենք, ինչպես և ընդունված է ասել, մեր երկրի սահմանները տեսնում ենք ոչ միայն և ոչ այնքան բաժանարար նշանակությամբ, որովհետև սահմանը, այնուամենայնիվ, ունի բաժանարար հատկություն, բաժանում է երկրները իրարից, բայց մենք տեսնում ենք սահմանները, այդ թվում՝ միացնելու, համախմբելու հատկությամբ, երբ մեր տարածաշրջանի երկրները կկարողանան միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրավազորությունը հարգելով՝ այնպիսի համագործակցություն հաստատել, որ խաղաղությունը ոչ միայն ձեռնտու կլինի բոլորին, այլև խաղաղությունը կենսական կլինի բոլորի համար։ Եվ խաղաղությունը կդառնա այն հիմնական երաշխիքը, որն ապահովում է և այդպես էլ կա, ապահովում է ներդրումներ, ապահովում է եկամուտներ, ապահովում է կայունություն, և խաղաղությունը դառնում է ինքնավերարտադրման գործիք, որովհետև խաղաղությունը միշտ լիցքավորվելու անհրաժեշտություն ունի։ Եվ սա, ըստ էության, մի շրջագիծ է, երբ խաղաղությունը բերում է բարեկեցություն, բարեկեցությունը խաղաղություն, խաղաղությունն ավելի մեծ բարեկեցություն, ավելի մեծ բարեկեցությունն ավելի մեծ խաղաղություն, ավելի հուսալի խաղաղություն։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։
Ոչ մի կասկած չկա, որ մենք գնում ենք այդ ճանապարհով, և դա հուսալի ճանապարհ է, և դա մի ճանապարհ է, որը մեզ օգնում է, որպեսզի մենք հուսահատ աշխարհագրական դիրքից տեղափոխվենք դեպի հուսալի աշխարհագրական դիրք, աննպաստ աշխարհագրական դիրքից շարժվենք դեպի նպաստավոր աշխարհագրական դիրք և միջազգային ու տարածաշրջանային մեկուսացումից տեղափոխվենք դեպի միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիա և համագործակցություն։
Եվ ես ուզում եմ հենց այս ուղերձով ավարտել իմ ելույթը, և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով։
