Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Ըստ առկա տեղեկությունների՝ երկու հոգի  վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Ինչպես  հայտնում են Ներքին գործերի նախարարությունում՝ միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։