ՀՀ դեսպանն ու Վրաստանի եկամուտների ծառայության նոր ղեկավարը քննարկել են առևտրատնտեսական և մաքսային համագործակցության հարցեր

ՀՀ դեսպանն ու Վրաստանի եկամուտների ծառայության նոր ղեկավարը քննարկել են առևտրատնտեսական և մաքսային համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև մաքսային ոլորտում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ ուղղված տնտեսական կապերի խորացմանը և սահմանային ընթացակարգերի առավել արդյունավետ կազմակերպմանը։