Հունիսի 16-ին, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, Ախալքալաքի մունիցիպալիտետում կանցկացվի անվճար սկրինինգային արշավ, որը կազմակերպվել է Վրաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից՝ քաղաքապետարանի աջակցությամբ։
Արշավի շրջանակում քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք կանխարգելիչ հետազոտություններ, մասնավորապես՝
Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ՝ 40-70 տարեկան կանանց համար,
Հիպերտոնիայի սկրինինգ,
Վարակիչ հիվանդությունների՝ B և C հեպատիտների, ինչպես նաև ՄԻԱՎ վարակի հայտնաբերման հետազոտություններ։
Զննումներն իրականացվելու են տեղում՝ ժամանակակից բժշկական մեթոդների կիրառմամբ և որակավորված բուժանձնակազմի կողմից։
Սկրինինգային հետազոտություններին մասնակցելու համար ցանկացողները կարող են նախապես գրանցվել՝ զանգահարելով 555 15 19 43 հեռախոսահամարով կամ գրանցվել համապատասխան առցանց հարթակում։
Արշավը կանցկացվի DiaMEDI բժշկական կենտրոնում՝ Ախալքալաք, Նալբանդյան փողոց 42 հասցեում։
Մասնագետները կոչ են անում քաղաքացիներին օգտվել անվճար հետազոտությունների հնարավորությունից և ժամանակին հոգ տանել իրենց առողջության մասին։
