Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում սկսվել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը, որը նպատակ ունի բարելավել բնակիչների համար նախատեսված ծառայությունների հասանելիությունն ու ստեղծել համայնքային գործունեության համար հարմարավետ միջավայր։
Ենթակառուցվածքային նախագիծը պլանավորվել և իրականացվում է՝ հաշվի առնելով բնակչության կարիքներն ու շահերը։
Շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը՝ գնահատելով ծրագրի իրականացման ընթացքն ու կատարվող աշխատանքների որակը։
Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով։ Հանրային կենտրոնի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 345 հազար լարի։
