Հունիսի 29-ին Ախալցխայի երաժշտական դպրոցը հյուրընկալել է հայտնի երաժիշտ, ԱՄՆ-ի Ալաբամայի պետական կոնսերվատորիայի դոցենտ Էդիշեր Սավիցկին։
Պատվավոր հյուրին ընդունել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և երաժշտական դպրոցի տնօրեն Իրմա Դավլաշերիձեն։
Այցի շրջանակում երաժշտական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները ներկայացրել են համերգային ծրագիր՝ կատարելով վրացական ազգային և դասական երաժշտության ստեղծագործություններ, ինչպես նաև երգեր, որոնք ջերմ ընդունելության են արժանացել հյուրերի կողմից։
Էդիշեր Սավիցկին բարձր է գնահատել ներկայացված երգացանկը, շնորհակալություն հայտնել ուսուցիչներին և աշակերտներին՝ ստեղծագործական նվիրումի ու բարձր մակարդակի համար, ինչպես նաև հաջողություններ մաղթել կրթօջախին։
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին իր խոսքում ընդգծել է երաժշտական դպրոցի կարևոր դերը մունիցիպալիտետի մշակութային կյանքում՝ նշելով, որ արդեն 70 տարի այն ծառայում է սերունդների երաժշտական կրթությանն ու գեղագիտական դաստիարակությանը։
Նշվել է նաև, որ կրթական գործընթացը մոտ ապագայում կշարունակվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող նորակառույց շենքում, ինչը նոր հնարավորություններ կստեղծի դպրոցի զարգացման և աշակերտների ստեղծագործական առաջընթացի համար։
