Ասպինձայի մունիցիպալիտետի Վալերիան Մաղրաձեի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել բաց ակադեմիական համերգ, որը մեկ հարկի տակ էր համախմբել երաժշտասերներին, աշակերտներին և հյուրերին։
Համերգի ընթացքում երաժշտական դպրոցի սաները ներկայացրել են տարբեր ժանրերի դասական ստեղծագործություններ՝ ցուցադրելով իրենց երաժշտական ունակություններն ու ստեղծագործական վարպետությունը։ Ելույթները ներառել են ինչպես երգչախմբային, այնպես էլ կիթառային կատարումներ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Միջոցառման շրջանակում Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեն պարգևատրել է երաժշտական դպրոցի այն աշակերտներին, որոնք հաղթանակներ են գրանցել տարբեր հեղինակավոր մրցույթներում և փառատոններում։ Նրանք ստացել են վկայականներ, դիպլոմներ և արժեքավոր նվերներ։
Ակադեմիական համերգին ներկա են եղել բնակիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և հրավիրված հյուրեր, որոնք բարձր են գնահատել երիտասարդ երաժիշտների ելույթներն ու ձեռքբերումները։
