Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան

Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան

Սննդի ազգային գործակալությունը հայտարարել է մրցույթ՝ Ախալցխայի մունիցիպալիտետի Սուխլիս գյուղում տարածաշրջանային կենդանիների ապաստարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար։

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ շների գերբնակեցման կառավարման ծրագրի շրջանակում Սուխլիս գյուղում կկառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ համալիր, որը կսպասարկի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բոլոր վեց մունիցիպալիտետներին։

Նախագիծը նախատեսում է տարբեր նշանակության շենքերի կառուցում, ձմեռային և ամառային ընդհանուր կացարանների ստեղծում, կարանտինային գոտու, կենսաբանական ջրամաքրման կայանի և կենդանիների խնամքի ու պահպանության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների կազմակերպում։

Նոր ապաստարանը կնպաստի անտուն կենդանիների արդյունավետ կառավարմանը, նրանց բարեկեցության ապահովմանը և տարածաշրջանում կենդանիների պաշտպանության ժամանակակից համակարգի ձևավորմանը՝ համապատասխան միջազգային չափանիշներին։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ պետական գնումների հարթակում հրապարակված հայտարարությանը։