Ախալցխայում ամփոփվել է 7×7 ֆուտբոլի առաջնությունը

Ախալցխայում ամփոփվել է 7×7 ֆուտբոլի առաջնությունը

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է 7×7 ֆուտբոլի առաջնության հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին։

Մրցաշարին մասնակցել են Ախալցխայի մունիցիպալիտետում բնակվող երիտասարդներից և տարբեր հաստատությունների ներկայացուցիչներից կազմված թիմեր։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Վալեի թիմը, երկրորդ հորիզոնականում է հայտնվել բանակի թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է քաղաքապետարանի թիմը։

Մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին հանձնվել են մեդալներ, գավաթներ, պատվոգրեր և դրամական մրցանակներ։

Մրցանակաբաշխությանը մասնակցել և հաղթող թիմերին շնորհավորել են նաև Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

7×7 ֆուտբոլի առաջնությունը կազմակերպել էր Ախալցխայի քաղաքապետարանի մշակույթի, հանգստի և սպորտի վարչությունը՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրությունն ու ակտիվ ապրելակերպը։