Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչակազմում անցկացված աշխատանքային հանդիպմանը։
Հանդիպումը վարել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլին։ Մունիցիպալիտետների քաղաքապետերի և ավագանիների նախագահների հետ միասին քննարկվել են տարածաշրջանի համար կարևոր մի շարք հարցեր և զարգացման առաջնահերթություններ։
Քննարկման հիմնական թեմաներից մեկը մունիցիպալիտետների երկարաժամկետ զարգացման փաստաթղթերի մշակման գործընթացն էր։ Անդրադարձ է կատարվել նաև սոցիալ-տնտեսական ուղղություններին, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ժամանակին ու որակով իրականացմանը։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել մունիցիպալիտետներում առկա խնդիրների և մարտահրավերների բացահայտմանը, ինչպես նաև դրանց լուծման արդյունավետ ուղիների մշակմանը։
Նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլին ընդգծել է մունիցիպալիտետների ներկայացուցիչների հետ հետագա համագործակցության և տարածաշրջանում նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման կարևորությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նահանգապետի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, նահանգապետի աշխատակազմի ղեկավար Վախտանգ Մերաբիշվիլին, տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն։
