Ադիգենիում տեղական ձեռնարկատերերին ներկայացվել են բիզնեսի աջակցության ծրագրերը

Ադիգենիում տեղական ձեռնարկատերերին ներկայացվել են բիզնեսի աջակցության ծրագրերը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և սակրեբուլոյի, վարչական միավորների ներկայացուցիչների ու տեղական ձեռնարկատերերի մասնակցությամբ անցկացվել է տեղեկատվական հանդիպում՝ «Վրաստանի տնտեսական զարգացման կորպորացիա» ԲԲԸ-ի կողմից իրականացվող բիզնեսի աջակցության ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ։

Հանդիպումը վարել է «Վրաստանի տնտեսական զարգացման կորպորացիա» ԲԲԸ-ի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բիզնես տարածքի մենեջեր Մարիամ Զազաձեն։ Քննարկման ընթացքում ներկայացվել են բիզնեսի զարգացման և ընդլայնման հնարավորությունները, նոր գործընկերային հարաբերությունների հաստատման հեռանկարները, ինչպես նաև պետական աջակցության մեխանիզմների արդյունավետ օգտագործման հնարավորությունները։

Մասնակիցներին տեղեկատվություն է տրամադրվել նաև կորպորացիայի ծրագրերում վերջին փոփոխությունների, ոլորտային նորությունների և համապատասխան որոշումների նախագծերին վերաբերող կարևոր հարցերի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում տեղական ձեռնարկատերերը հնարավորություն են ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և տեղեկանալու բիզնեսի զարգացման համար հասանելի պետական աջակցության գործիքների մասին։

Միջոցառումն անցկացվել է Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և կազմակերպվել «Վրաստանի տնտեսական զարգացման կորպորացիայի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բիզնես տարածքի» կողմից։