Այս տարի Ախալցխահայ մեծանուն վարպետ Գագիկ Գինոսյանը երկրային կյանքում կտոներ իր 60 ամյակը։ Այո, վարպետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չե, բայց նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել սերնդե սերունդ։
Հոբելյանական երկնային ծննդյան 60 ամյակի առթիվ նրա ժառանգները համախմբվել էին վարպետի ծննդավայրում նոր շունչ ու կենդանություն բերելով տեղի բնակչությանը։
Օգոստոսի 2-4 Արեգ պարային համույթը գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Ախալցիխեի հայաբնակ գյուղերում և մեգա համերգով Ռաբաթ Ամրոցում։
Հոբելյանական տոնակատարությանը ներկա էին նաև քաղաքային իշխանությունը գլխավորությամբ Ախալցիխեի քաղաքապետ պարոն Վարլամ Ծիկլաուրիի։
Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը և Արեգ պարային համույթը իր խորին շնորհակալությունն է հայտնում քաղաքային իշխանությանը ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար և բոլոր այն անձանց ովքեր իրենց անջնջելի ներդրումն ունեցան Գինոսյանական օրերն Ախալցիխեում կյանքի կոչելու համար։
Տերն օրնի բոլորիդ։
