Ախալցխայում պարգևատրել են վաստակաշատ ուսուցիչներին

Ախալցխայում պարգևատրել են վաստակաշատ ուսուցիչներին

Ուսուցչի ազգային օրվա կապակցությամբ Ախալցխայում տեղի է ունեցել վաստակաշատ մանկավարժների պարգևատրման միջոցառում։

Միջոցառմանը ներկա են եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էկատերինե Խուցիշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։

Միջոցառումը բացել է Ախալցխայի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն։ Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի, պետական ներկայացուցչի վարչակազմի և տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Նրանք շնորհակալություն են հայտնել մանկավարժներին երկարամյա նվիրված աշխատանքի համար և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են ուսուցիչների մասին պատրաստված տեսանյութեր, ինչպես նաև Ախալցխայի թիվ 1 հանրային դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիկա Գելաշվիլիի աշխատանքների ցուցահանդեսը։ Ախալցխայի մունիցիպալիտետի հանրային դպրոցների աշակերտները ներկայացրել են երաժշտական, պարային և գեղարվեստական համարներ։

Վաստակաշատ մանկավարժների պարգևատրման միջոցառումներն անցկացվում են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի նախաձեռնությամբ՝ երկրի բոլոր տարածաշրջաններում։

Մանկավարժների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև պետական ներկայացուցչի տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին, Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, պետական ներկայացուցչի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Թոռնիկե Խմալաձեն, Ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր Զուրա Ինասարիձեն, ինչպես նաև հանրային և արվեստի դպրոցների տնօրեններ։