Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։

Կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրներում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին։ Անդրադարձ է կատարվել դպրոցաշինության ծրագրերին, ինչպես նաև կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքներին։

Նախարարները կարևորել են Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ հանդիպումների և ճամբարների պարբերական կազմակերպումը՝ դրանք դիտարկելով որպես երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և երիտասարդների շփումների խթանման կարևոր հարթակ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում և քննարկել հետագա համատեղ ծրագրերը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։