Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք
IHA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի բնակավայրերում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք: 200 կգ-ից ավելի կշռող սարքից մեկն անկումից հետո հրդեհվել է: Իրավապահ մարմինները հետաքննում են անօդաչու թռչող սարքերի ծագման երկիրը։ Սա Թուրքիայում դրոնների հայտնվելու առաջին դեպքը չէ: Հունիսի 14-ին մարտական անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Սև ծովի ափին գտնվող Կասպիշյու լողափում։ Ռազմական ոստիկանության…
