Ախալցխայում կանցկացվեն անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ
Վրաստանի խորհրդարանի, Ախալցխայի քաղաքապետարանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի աշխատակազմի աջակցությամբ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11:00-ից, Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում կանցկացվեն անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ։ Բժշկական արշավի շրջանակներում բնակիչները հնարավորություն կունենան անցնելու ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ, ինչպես նաև ստանալու տարբեր մասնագիտությունների բժիշկների անվճար խորհրդատվություն։ Քաղաքացիներին կսպասարկեն հետևյալ մասնագետները՝ թերապևտ, սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, անգիոլոգ, ընդհանուր վիրաբույժ, գինեկոլոգ,…
