ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի վերաբերյալ հաղորդագրություններով և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և մնացած բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- նշել է պաշտոնյան։

Read More

Շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է. Արցախի ՊԲ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել:   Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:    ;

Read More

Բլինքենն ու Բորելը քննարկել են աշխարհում խաղաղության ու կայունության կարևորությունը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կամբոջայում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի դեմ միջոցների, Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու և Թայվանի շուրջ իրադրությանը վերաբերող հարցեր: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ Բլինքենը բարձր է գնահատել Բորելի ջանքերը՝ Իրանի միջուկային…

Read More

Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կարծում եմ՝ դեռ ժամկետներ չկան, չնայած՝ հրավեր եղել է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե մինչև տարեվերջ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի այցը Հայաստան։

Read More

Բլինքենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխգործակցել երկկողմ հիմքի վրա, համախոհ գործընկերների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելու…

Read More

Բլինքենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխգործակցել երկկողմ հիմքի վրա, համախոհ գործընկերների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելու…

Read More

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում լարվածության սրման կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շրջանում և շփման գծի այլ հատվածներում լարվածության սրման կապակցությամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: «Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը տեղում իրադրության կայունացման համար: Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր խողովակներով և բոլոր մակարդակներում, ներառյալ՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի…

Read More

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակն Արցախում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ընդգծվել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների բոլոր նորմերի կատարման հրամայականը:

Read More
Արցախի թեմի առաջնորդն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին
		04.08.2022 . Արցախ

Արցախի թեմի առաջնորդն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին 04.08.2022 . Արցախ

Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ: ⠀ Սրբազան Հայրը հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հ. Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:   Տեր Վրթանեսն աղոթել է զինծառայողների առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում,…

Read More

ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի ցանկացած տեսակի աջակցությունն Ադրբեջանին. Ջեքի Սփիեր

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը Թվիթերում գրառումով հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին: «Ալիևը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դրսևորի առաջնորդություն և ուժ։ Անհապաղ դադարեցրե՛ք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան»,-…

Read More

Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումներին. եվրապատգամավոր

Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողություններին է անդրադարձել եվրապատգամավոր Լուկաս Ֆուրլասը: Նա ԵՄ-ին հորդորել է անհապաղ արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումներին։ «Ադրբեջանը սադրիչ կերպով կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նոր զոհերի պատճառ դառնալով։ Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենակ չթողնենք հայերին, ովքեր այս պահին ունեն մեր կարիքը»,- նշել է Ֆուրլասը:

Read More

Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Լաչինի միջանցքի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններին: «Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես…

Read More

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարությամբ: «ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- նշված է հայտարարության մեջ: Զասը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին: «Հակամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները…

Read More

Ֆրենկ Փալոնը ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել ցանկացած դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը Միացյալ Նահանգներին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության: Այդ մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր էջում: «Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ…

Read More
Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
		04.08.2022 . Արցախ

Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր 04.08.2022 . Արցախ

Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրիյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևան: Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային…

Read More

ԱՄՆ Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձև է ընդունել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունների վավերացման մասին։ Փաստաթղթին կողմ է արտահայտվել 95 սենատոր, 1-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ արձանագրությունների վերջնական վավերացման համար դրանք պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը ողջունել է Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին բանաձևի ընդունումը և խոստացել է ստորագրել…

Read More