Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրության փոփոխության նախագիծը

30 կողմ ձայնով Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց սահմանադրության փոփոխության նախագիծը: Գործադիրն առաջարկել է վերանայել սահմանադրական փոփոխություններին առնչվող իրավակարգավորումները՝ դրանք ընդունելու լիազորություն տալով նաև խորհրդարանին՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով: Արայիկ Լազարյան (Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ) — Փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող…

Read More

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը. Պուտին

Վալդայի համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նախկին բանակցային փաթեթներին։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատման և սահմանային խնդիրների ամբողջական կարգավորմանը: «Թե պայմանագրի որ տարբերակն ընտրել՝ դա Հայաստանի, հայ ժողովրդի և ղեկավարության գործն է: Ցանկացած դեպքում,…

Read More

Միրզոյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՀԱՊԿ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերմանը

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները…

Read More

Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու մասին

Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) միանալու մասին։   Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպայի» նախորդ փուլին (2014-2020 թթ.)։   Ծրագրին շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար՝ դարձնելով դրանք ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն, միաժամանակ ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական…

Read More

Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը պաշտոնական այցով Անկարայում է։ Սա վեջին ավելի քան 10 տարվա ընթացքում պաշտպանության նախարարի առաջին այցն է Թուրքիա։ Հանցին ընդունել է նրա թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարը: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու հեռանկարները: Իսրայելում Հանցի այցելությունը Թուրքիա երկու երկրների հարաբերությունների վերաբեռնում են անվանել։ Իսրայելցի նախարարը, իր հերթին,…

Read More

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը նվիրված էր Եղիշե Չարենցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառն իր տեսակի մեջ միջազգային ամենամեծ գրքի հարթակն է, որին Հայաստանը մասնակցում է ավելի քան քսան տարի: Միջոցառմանն այս տարի ներկայացել էին աշխարհի…

Read More

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից: «Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թ. սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։

Read More

Վիկտոր Օրբան. Վրաստանին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ չտրամադրելու որոշումը խտրական և անհարգալից վերաբերմունք է վրաց ժողովրդի նկատմամբ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ որոշումը, որով Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չտրամադրվեց, խտրական և անհարգալից վերաբերմունք էր վրաց ժողովրդի նկատմամբ։ Ինչպես Վրաստանի վարչապետի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշել է Վիկտոր Օրբանը, սա վնասակար որոշում է և չի կարող արդարացվել նույնիսկ բարոյապես։ «Մեկ այլ խնդիր է Վրաստանի ոգին Եվրամիության նկատմամբ և նրա անդամ դառնալու ցանկությունը։…

Read More

Հայաստանը մեծապես կարևորում է ՄԹ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և…

Read More

Ստոլտենբերգը կմեկնի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շուտով կմեկնի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ և քննարկելու Դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը։ Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին, նշել՝ Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում Կիևի հաջողությունը կախված է մարտի դաշտում ուկրաինական զինված ուժերի հզորությունից, այդ իսկ պատճառով էլ ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն…

Read More

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանին Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Մեր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահ Չերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ: Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Read More

Վիկտոր Օրբանն աշխատանքային ընթրիքին հյուրընկալել է Իրակլի Ղարիբաշվիլիին |

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հյուրընկալել է աշխատանքային ընթրիքին։ Նրանց տեղեկություններով՝ գործընկերները խոսել են Վրաստանի և Հունգարիայի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի և համագործակցության հետագա խորացման մասին։ Այս մասին…

Read More

Քրիստիննե Գրիգորյանը Մոնպելիեի Փաստաբանների պալատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, ներկայացուցիչներ Լյուկ Կիղքյաշաղյանին, Ամին ֆաղաժին, Նաիրա Զորոյանին։   Պաշտպանը ողջունել է և շնորհակալություն հայտնել պալատի ներկայացուցիչներին հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար, ապա ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, դերն ու մանդատը։   Գրիգորյանը խոսել է փակ հաստատություններ այցերի,…

Read More