Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 7-ին: Նոր փաթեթով ռուսական նավթի գնի վերին շեմ է սահմանվում, արգելվում է ծովային ճանապարհով սահմանաչափը գերազանցող գնով ռուսական նավթ տեղափոխել երրորդ երկրներ: Չնայած դրան՝ հնարավոր են ռուսական նավթի գների սահմանափակումների ռեժիմից որոշակի բացառություններ՝ հաշվի առնելով կոնկրետ երկրի էներգետիկ անվտանգությունը: Արգելք…

Read More
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները
		06.10.2022 . Միջազգային

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները 06.10.2022 . Միջազգային

Հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը և Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, չեխականը՝ ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի: Գոհունակությամբ…

Read More

Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Read More

Զինված անձը Թաիլանդի մանկապարտեզներից մեկում սպանել է 38 մարդու

Այսօր կեսօրին դանակով և հրազենով զինված անձը հարձակվել է Թաիլանդի մանկապարտեզներից մեկի վրա՝ սպանելով 38 մարդու, այդ թվում՝ 22 երեխայի: Վերադառնալով տուն՝ սպանել է նաև կնոջն ու երեխային, ապա ինքնասպան եղել: Դեպքի ականատեսներից մեկն ասել է, որ հրաձգության ժամանակ հաստատությունում եղել է մոտ 30 երեխա: Ոստիկանությունը պարզել է, որ հարձակում կատարած անձը 34-ամյա Պանյա Քամրաբն…

Read More

Քառակողմ բանակցություններից առաջ Պրահայում հանդիպել են Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այսօր Պրահայում հանդիպել եմ Իլհամ Ալիևի հետ: Ավելի ուշ ես և Էմանուել Մակրոնը կհանդիպենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու…

Read More

Խաղաղության համաձայնագրի համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին. Զախարովա

Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել…

Read More

Դեսպան Սմբատյանը հանդիպել է նախարար Ազարաշվիլիի հետ

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան ոլորտային գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքներն առողջապահության ոլորտում երկու երկրների լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի…

Read More
Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են. կան կարմիր գծեր. Ալեն Սիմոնյան
		06.10.2022 . Արցախ

Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են. կան կարմիր գծեր. Ալեն Սիմոնյան 06.10.2022 . Արցախ

Հաշվի առնելով, թե ով է խաղաղության պայմանագրի հակառակ կողմը, մինչև այդ պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որևէ հույս չեմ ունենալու: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Նրանց գործողություններն իմ մոտ վստահության բացակայություն են ձևավորել: Տեսնում եք, որ ներգրավված են միջազգային գործընկերները, մասնավորապես ՀՀ վարչապետը երեկ նշեց, որ հանդիպում է լինելու…

Read More

ՌԴ փոխվարչապետը սպառնացել է դադարեցնել նավթի մատակարարումները արևմտյան երկրներ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Մոսկվան կդադարեցնի նավթի մատակարարումը, եթե արևմտյան երկրները ռուսական նավթի առավելագույն գին սահմանեն։ «Սա վատ նախադեպ է ստեղծում և առաջին հերթին հարվածելու է հենց այդ պատժամիջոցները սահմանողներին»,- նշել է նա: Նախօրեին Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Մասնավորապես, նախատեսվում է ռուսական նավթի գնի վերին…

Read More

«Դեսպան Դեգնանի վրա հարձակումները ապատեղեկատվության ավելի մեծ սխեմայի մաս են կազմում»,

Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսը, ով այցով գտնվում է Վրաստանում, ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի աշխատանքին։ «Այցի ընթացքում ես կհանդիպեմ Վրաստանի ղեկավարության հետ՝ քննարկելու մեր համագործակցության տարբեր ոլորտներն ու ռազմավարական շահերը, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, մաքսային համակարգը, պաշտպանությունը: Այս հանդիպումների ընթացքում ես ակնկալում եմ…

Read More

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Պրահա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ…

Read More

Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի աջակցության ակցիա է արել

«Քրիստոնյա Հայաստանը ենթարկվում է դաժան հարձակման իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն այլ կողմ է նայում, քանի որ ֆոն դեր Լեյենը գազ էր խնդրում ադրբեջանցիներից: Մեր «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցության պատվիրակությամբ մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանին Եվրախորհրդարանում խորհրդանշական ակցիայով»։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Թոմ Վանդենդրիշեն։   Het christelijke Armenië wordt…

Read More

Նորվեգիան կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին

Նորվեգիան խորապես մտահոգված է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատժի մասին հաղորդագրություններով և տեսագրություններով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը: «Պետք է անցկացվի ամբողջական և անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ոգևորված ենք իրավիճակի կայունացմանն ուղղված բարձր մակարդակի դիվանագիտական ջանքերով»,- գրել է դիվանագետը:

Read More