
Անկարան պատրաստ է աջակցել Իրանի հետ բանակցություններին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և…