
Իրանը դեռ չի որոշել՝ շարունակել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, թե ոչ․ Արաղչի
Վերջին հարձակումների ֆոնին Թեհրանը դեռ չի որոշել՝ շարունակել արդյոք Միացյալ Նահանգների հետ միջուկային գործարքի և հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ բանակցությունները՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին հորդորել է լուրջ չվերաբերվել երկխոսությունը վերսկսելու մասին հայտարարություններին։ Դիվանագետն անդրադարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցության հեռանկարին: Արաղչիի խոսքով՝ չի բացառվում հետագայում կառույցի հետ շփումները վերականգնելու…