Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Խորեն Հովհաննեսյանը և քաղաքապետի տեղակալները ծանոթացան Ախալցխայի մունիցիպալիտետի Խակ գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին։
Ծրագրի շրջանակներում իրականացվում է գյուղի ներքին ճանապարհի կապիտալ վերանորոգում, 1300 մետր երկարությամբ հատվածում կտեղադրվի բետոնե սալահատակ և կտեղադրվեն ջրահեռացման ջրանցքներ։
Ճանապարհային ենթակառուցվածքների նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։
