Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Քութայիսի քաղաքապետին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Քութայիսի քաղաքապետին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան այց է կատարել Քութայիսի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Դավիթ Էրեմեիշվիլի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հարցերը, ինչպես նաև ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա փոխգործակցության զարգացման վերաբերյալ։

Զրուցակիցներն ընդգծել են տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը՝ երկկողմ կապերի ամրապնդման և արդյունավետ համագործակցության խթանման նպատակով։