Ախալցխայի թիվ 1 և թիվ 3 հանրակրթական դպրոցները համալրվել են նոր մինի խաղահրապարակներով։ Աշակերտներն արդեն հնարավորություն ունեն օգտվելու ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզահրապարակներից։
Մինի խաղահրապարակների վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Ախալցխայի քաղաքապետարանի կողմից՝ կենտրոնական բյուջեի ֆինանսավորմամբ, դպրոցական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի շրջանակում։
Սպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու վերականգնումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը Ախալցխայի քաղաքապետարանի առաջնահերթ ուղղություններից են։ Այս նպատակով իրականացվող աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։
