«Gyumri Art Week»-ն առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Թբիլիսիում «Tbilisi Art Fair» արդի արվեստի ցուցահանդեսին

«Gyumri Art Week»-ն առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Թբիլիսիում «Tbilisi Art Fair» արդի արվեստի ցուցահանդեսին

Մայիսի 21–24-ը Թբիլիսիում անցկացված «Tbilisi Art Fair» արդի արվեստի ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել են «Gyumri Art Week» փառատոնը ներկայացնող արվեստագետները։

Հայկական տաղավարում ներկայացվել են արվեստագետներ Կամո Նիգարյան, Վազգեն Փահլավունի Թադևոսյան, Սամվել Սաղաթելյան, Հայդուկ Սմբատյան, Նարեկ Հայրապետյան, Լիզա Օլշանսկայա, Վահագն Ղուկասյան, Գուրգեն Գինոսյան և Սարգիս Հովհաննիսյան։

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Միջոցառման շրջանակում ձեռք է բերվել նաև հետագա համագործակցության պայմանավորվածություն, որի համաձայն ընթացիկ տարվա օգոստոսին Գյումրիում կայանալիք «Gyumri Art Week» փառատոնը կհյուրընկալի վրացի արվեստագետների և ստեղծագործողների՝ նպաստելով հայ-վրացական մշակութային համագործակցության խորացմանը։