Ախալցխայի մի շարք գյուղերում կիրականացվեն ենթակառուցվածքային ծրագրեր

Ախալցխայի մի շարք գյուղերում կիրականացվեն ենթակառուցվածքային ծրագրեր

«Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային աշխատանքներ։

Ծրագրով ներքին թաղամասային ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև եկեղեցիների և գերեզմանատների տարածքների բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Իվլիտա, Սուխլիս, Ծղորձա, Անդրիածմինդա, Աբաթխև, Ջուլղա, Ցղալթբիլա, Սազել, Օրալ, Ղուլալիս, Մեծ Պամաճ, Ծիրա, Միքելծմինդա, Ծուղրութ և Ճվինթա գյուղերում։

Նախագծերի իրականացումը նպատակ ունի բարելավել գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքները, ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ բնակիչների համար և պահպանել համայնքների մշակութային ու պատմական նշանակության վայրերը։