Ախալցխայի քաղաքապետարանը մեկնարկում է կրթաթոշակների տրամադրման գործընթացը՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված «Ախալցխայի քաղաքապետի կրթաթոշակներ գերազանց ուսանողների համար» ենթածրագրի շրջանակներում։
Կրթաթոշակը նախատեսված է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի այն գերազանցիկ ուսանողների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին։
Կրթաթոշակ ստանալու համար ուսանողը պետք է՝
- լինի Վրաստանի քաղաքացի,
- դիմումը ներկայացնելու պահին առնվազն վերջին 6 ամիսը գրանցված լինի Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում,
- սովորի բակալավրիատի կրթական ծրագրով,
- կիսամյակի ընթացքում բոլոր առարկաներից ունենա առնվազն 97 միավոր՝ հավաքած կրեդիտների հիման վրա,
- ունենա ակտիվ ուսանողի կարգավիճակ։
Դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- բանկային տվյալները,
- բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրամադրված ակադեմիական առաջադիմության քաղվածքը՝ տվյալ կիսամյակում հանձնած առարկաների և գնահատականների վերաբերյալ,
- Ախալցխայի մունիցիպալիտետում գրանցված լինելու մասին քաղվածքը,
- բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրամադրված փաստաթուղթ՝ ուսանողի ակտիվ ակադեմիական կարգավիճակի վերաբերյալ։
Դիմումներն ընդունվում են 2026 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ Ախալցխայի քաղաքապետարանում։
Հասցե՝ Ախալցխա, Կոստավայի փողոց, N18։
