Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հետ

Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հետ

Վրաստանի փոխվարչապետ, Տնտեսության  և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանի հետ: Այս մասին հայտնում է Տնտեսության  նախարարությունը:

Տեղեկատվության համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտները:

«Զրույցը շոշափել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող և պլանավորված նախագծերը: Այս համատեքստում շեշտը դրվել է Անակլիայի խորջրյա նավահանգստի վրա:

Հանդիպմանը մասնակցել են Տնտեսության և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Թամար Իոսելիանին և Գենադի Արվելաձեն», — ասվում է տեղեկատվության մեջ: