Քութայիսիում բացվել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնը

Քութայիսիում բացվել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնը

Քութայիսիի տեխնոլոգիական հաբում տեղի է ունեցել Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։

TUMO Քութայիսի կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։

«Bank of Georgia»-ի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված կենտրոնը 12-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար զարգացնելու թվային, տեխնոլոգիական և ստեղծարար հմտությունները։

Կենտրոնի ուսումնական ծրագրերին արդեն գրանցվել է ավելի քան 1500 սան։

Բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, «Bank of Georgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն, TUMO կենտրոնի հիմնադիրներ Մարի Լու Փափազյանն ու Պեգոր Փափազյանը, ինչպես նաև Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տնօրեն Ավթանդիլ Կասրաձեն։