Ախալցխեի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը

Ախալցխեի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը

Ախալցխեի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանրությանը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը։

Քաղաքապետը ներկաներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և մունիցիպալիտետին ենթակա իրավաբանական անձանց գործունեության մասին։ Նա անդրադարձել է Ախալցխե քաղաքում և մունիցիպալիտետի գյուղերում իրականացված ենթակառուցվածքային ծրագրերին, առողջապահական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև մշակութային ու մարզական միջոցառումներին։

Առանձին ուշադրություն է դարձվել 2027 թվականի ծրագրերին, նախատեսվող նախագծերին և հիմնական առաջնահերթություններին։

Ներկաներին խոսքով դիմել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Նրանք քաղաքապետին և նրա թիմին հաջողություններ են մաղթել՝ ընդգծելով բնակչության կարիքների բավարարմանն ուղղված աշխատանքի կարևորությունը։

Հանդիպմանը մասնակցել են պետական ներկայացուցչի վարչակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հասարակական շրջանակների անդամներ։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Վարլամ Ծիկլաուրին պատասխանել է ներկաների հարցերին, ծանոթացել նրանց կարծիքներին և առաջարկություններին։