Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին հանդիպել է Ախալցխայի թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ։

Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացել են տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը, գործադիր մարմնի հիմնական ուղղություններին, ինչպես նաև մունիցիպալիտետում իրականացված և ընթացիկ ծրագրերին։

Վառլամ Ծիկլաուրին պատասխանել է աշակերտների հարցերին, լսել նրանց գաղափարներն ու կարծիքները։

Քաղաքապետի հետ հանդիպումն իրականացվել է աշակերտների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական կրթության դասընթացի շրջանակներում։