Ասպինձայի Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ասպինձայի Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ասպինձայի մունիցիպալիտետի տեղական իշխանության ներկայացուցիչները։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի հիմնանորոգում, ճանապարհային ծածկույթի վերականգնում և ասֆալտապատում։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։