Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Վահագն Դարբինյանը և ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արմեն Բդոյանը տեղում ծանոթացել են Նինոծմինդա քաղաքի թիվ 3 հանրային դպրոցում իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին։

Աշխատանքներն իրականացվում են պետության կողմից մունիցիպալիտետին պատվիրակված լիազորությունների շրջանակներում։

Ծրագրի նպատակն է բարելավել դպրոցի ենթակառուցվածքները և աշակերտների ու մանկավարժների համար ստեղծել անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից ուսումնական միջավայր։