Պետությունը ոչ վրաց ուսանողների համար առաջարկում է ստաժորական ծրագիր

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունը ոչ վրաց ուսանողների համար առաջարկում է ստաժորական ծրագիր: Նախարարի տեղակալը պիլոտային ծրագրի ներկայացումը անցկացրեց Սամցե-Ջավախքի պետական համալսարանում: Պետրե Կանկավայի տեղեկատվությամբ, պրակտիկան կանցնեն  այն ուսանողները, որոնք անցել են «Վրացական լեզվի ուսուցում, 1 + 4» ծրագիրը: Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն համապատասխան դիմում էլեկտրոնային եղանակով: Դիմորդների փաստաթղթերը ընտրելուց հետո նրանց հետ հարցազրույց է անցկացվելու: Տեղերը սահմանափակ են: Տվյալ եղանակով ամբողջ Վրաստանով մեկ միայն 60 ուսանող պետք է ընտրվի: Եռամսյա պրակտիկայից հետո  մասնակիցները կստանան վկայական և համապատասխան գիտելիքներ:

«Մենք այսօր Թբիլիսիից եկել ենք  դրա համար, որ   ծանոթացնենք  «Վրացական լեզվի 1 + 4 » ծրագիրի հետ:  Մենք մտածում ենք  նոր աշխատատեղերի մասին, որի նախնական փուլը վրաց լեզվին գերազանց տիրապետելն է», -նշեց Պետրե Կանկավան:

«Իմ կարծիքով սա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, մեր ինտեգրման համար: Ես անպայման կմասնակցեմ այս ծրագրին և կարծում եմ, որ հաջողությունների կհասնեմ»,-ասում է ուսանող Վիկտորիա Մինասյանը:

Ցանկացող անձերը կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 18-ը: Հարցազրույցը կանցկացվի մինչև ապրիլի 28-ը, իսկ մայիսի 1-ից սկսվելու են դասընթացները տարբեր հաստատություններում:

www.Akhaltskha.net