Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

 Մոսկվայում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան առևտրային  համաժողով, որին մասնակցել են ավելի քան 350 իրանցի և ռուսաստանյան գործարարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության կարողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Ելույթ են ունեցել նաև Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը,  Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

 

Ինը ոլորտներում՝ այդ թվում արդյունաբերության, տեխնոլոգիայի, բժշկության, իրանական 70 և  ռուսական 300 ընկերությունների ներկայացուցիչներ առևտրային հարցերի շուրջ հանդիպումներ են անցկացրել։

 

Դա ամենամեծ իրանական գործարար պատվիրակությունն է, որը երբևէ այցելել է Ռուսաստան, ներկաների մեծ մասը Իրանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են եղել: