Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Արարատ Միրզոյան

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Արարատ Միրզոյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը:

«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված հանդիպմանը: