Վստահ ենք, որ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը թույլ չի տա հերթական սադրանքները․ Միրզոյան 08.04.2022 . Միջազգային

Վստահ ենք, որ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը թույլ չի տա հերթական սադրանքները․ Միրզոյան
		08.04.2022 . Միջազգային


Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանը:  

«Շնորհակալություն հրավերի համար: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի 25-ամյակը: Վստահեցնում եմ, որ մեր կողմից բոլոր ջանքերը գործադրելու ենք միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար:

Անցած տարիներին հայ-ռուսական միջպետական հարաբերությունները բարձրացվել են որակական նոր մակարդակի՝ դաշնակցային փոխհարաբերությունների, որոնք աչքի են ընկնում բարձր մակարդակի ակտիվ երկխոսություններով՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում, սերտ համագործակցությամբ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում: Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի տարածքում սկսված ռազմական գործողությունների դադարեցման հարցում:

Վստահ ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, որի նպատակն է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, կնպաստի կրակի դադարեցման պահպանմանն ու թույլ չի տա հետագա սադրանքներ, կապահովի ավտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում: Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: