Նոր բազմաբնակարան շենքի կառուցում` Ստեփանակերտում 15.04.2022 . Արցախ

Նոր բազմաբնակարան շենքի կառուցում` Ստեփանակերտում
		15.04.2022 . Արցախ


Ստեփանակերտի Առաքելյան 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Շենքը կլինի 6 հարկանի, բաղկացած ընդհանուր թվով 54 բնակարաններից, ինչպես նաև նկուղային հարկում կունենա ավտոկայանատեղի։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են մասնավոր ներդրումային միջոցներով՝ «Սոլիդ Քոնսթրաքշն Գրուպ» ՓԲ ընկերության կողմից։