Ուկրաինայում ռուսական օկուպացիոն ուժերի հետ մարտում ապրիլի 16-ին զոհված վրացի մարտիկ Արկադի Կասրաձեին տեղափոխել են հայրենիք։
Արկադի Կասրաձեին Ուկրաինայից Լեհաստանի մայրաքաղաքով տեղափոխել են Վրաստան։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Արկադի Կասրաձեի մարմինը դիմավորել են Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով և վառված մոմերով։
Արկադի Կասրաձեն զոհվել է Լուգանսկի շրջանի Ռուբեժնո քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ։ Վաղը նախատեսվում է Վրաստան տեղափոխել նրա հետ ապրիլի 16-ին Ուկրաինայում մահացած Զազա Բիծաձեին ու Ալիկա Ցաավային։ Օրեր առաջ Ուկրաինայում տեղի է ունեցել բոլոր երեք զոհերի քաղաքացիական հոգեհանգիստը։
Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ պայքարում ընդհանուր առմամբ զոհվել է ինը վրացի կամավոր մարտիկ։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։