Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր 23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Արցախ

Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր
		23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Արցախ


Ապրիլի 22-ին Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ:

Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր:

Քաղաքային իշխանական ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը:

Նախօրեին խորհրդարանական ուժերը համատեղ այցելություններ են կատարել նաև հանրապետության շրջաններ, հանդիպել ընտրողների հետ, ներկայացրել երկրի առջև ծառացած խնդիրները, տվել համապատասխան գնահատականներ։

Պատգամավորները հավաստիացրել են, որ պատրաստ են համախմբվել առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ և կոչ են արել լինել միասնական և համախմբված։