Արմեն Գրիգորյանը Բոգդան Կլիխի հետ զրույցում շեշտել է ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանը Բոգդան Կլիխի հետ զրույցում շեշտել է ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը


Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ:

 

Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերող Հայաստանի մոտեցումները:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես Հայաստանի առնչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

 

Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերում ուղիղ կապի և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Շեշտվել է երկկողմ բազմաոլորտ, ինչպես նաև խորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը: