Եվրամիությունը և Ռուսաստանը պետք է վերակազմավորեն հարաբերությունները. Բորել

Եվրամիությունը և Ռուսաստանը պետք է վերակազմավորեն հարաբերությունները. Բորել


Եվրամիությունը և Ռուսաստանը պետք է վերակազմավորեն հարաբերությունները և համաձայնության գան անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն գործընթացը երկարատև ու բարդ կլինի: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ էին Ռուսաստանի հետ քննարկելու անվտանգության բոլոր հարցերը մինչև Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկը, սակայն դա անհնար դարձավ ռազմական գործողություններն սկսվելուց հետո: